Դուք կարող եք Ձեր կամ մեկ ուրիշի անունով աստղ անվանել: Առաջարկում ենք սերտիֆիկատ` աստղի անվամբ, կոորդինատներով և քարտեզով: Սերտիֆիկատն իր մեջ ներառում է պլաստիկ քարտ, որը վկայում է Ձեր գրանցման մասին` Հայաստանի աստղերի գրանցամատյանում:

Ձեր անվամբ աստղը գրանցվելու է ՙՀայաստանի աստղերի գրանցամատյան՚ գրքում, որի հեղինակային իրավունքները պաշտպանված են օրենքով:

Դուք աստղի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չեք բերում, քանի որ աստղը սեփականության օբյեկտ չի հանդիսանում:

Աստղն անվանակոչելով` Դուք ձեռք եք բերում աստղի գրանցման և հետագա պաշտպանության իրավունք:

Գիտական կազմակերպությունները չեն ճանաչի Ձեր աստղի անվանումը, որովհետև այն գրանցվելու է միայն Հայաստանի աստղերի գրանցամատյանում և ՙՀայաստանի աստղերի գրանցամատյան՚ գրքում:

Աստղն անվանակոչվում է մեկ անգամ: Աստղերի բազան վերահսկում է ՀԱԳ-ը:

Երկնքում Ձեր աստղը կարող եք տեսնել միայն աստղադիտակով: Անզեն աչքով աստղը միշտ չէ, որ հնարավոր է տեսնել:

Երկնքում Ձեր աստղը կարող եք գտնել քարտեզի վրա կատարված նշումով և աստղի կոորդինատներով:

 

                                  Հարգանքով` Հայաստանի աստղերի գրանցամատյան©

 


© Հայաստանի Աստղերի Գրանցամատյան 2009-2010
International Star Registry